ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ոչ մի բան փոքր չէ

Ոչ մի բան փոքր չէ
08.03.2026 | 21:59
Մարտի 9
Աստծո համար չկա ոչինչ փոքր կամ աննշան:
Նրա համար փոքրիկ ճնճղուկն ավելի մեծ արժեք ունի, քան շքեղ պալատը:
Սիրալիր խոսքը շատ ավելի գերիվեր է, քան դիվանագետի անթերի ճառը:
Կյանքն է կարևորը, կարևորը կյանքի որակն է, որ որոշում է նրա արժեքը:
Ես եկա հավիտենական կյանք տալու:
Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ